Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP¤ հայտարարում  է դրամաշնորհային մրցույթ, որի նպատակը աջակցության ցուցաբերումն է մասնագիտական կրթության,  վարժանքային ինսիտուտներին եւ կարճաժամկետ այլ վարժանքների կառավարման կազմակերպություններին, որոնք գործում են գյուղատնտեսության ոլորտում եւ դրանց թեմատիկ ու ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացմանը։

Վերոնշյալին հասնելու համար Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP¤ միտված է.

* ուժեղացնել գործընկերությունը հանրային եւ մասնավոր ինստիտուտների միջեւ մասնագիտական կրթության մատուցման ոլորտում,

* աջակցել մասնագիտական կրթություն մատուցող կազմակերպությունների ինստիտուցիոնալ հնարավորությունների հզորացմանը,

* ուժեղացնել մարդկային կապիտալը՝ մասնագիտական կրթության մատուցման գործընթացում,

* ընդլայնել մասնագիտական կրթություն մատուցող կազմակերպությունների հնարավորությունները՝ նախագծային հայտերի նախապատրաստման եւ մշակման գործընթացում։

Դրամաշնորհային հայտերը պետք է համապատասխանեն վերոնշյալ ռազմավարական ուղղություններին եւ պետք է ապահովեն ստորեւ ներկայացվող արդյունքներից թեկուզ մեկին հասնելը, որը ցանկալի է իրականացվի գյուղատնտեսության ոլորտում.

* կառավարման համակարգի (այդ թվում որակի կառավարման համակարգի¤ արդյունավետության, նաեւ օպերացիոն եւ վարչական ռեսուրսների բարելավումը,

* մանկավարժների որակավորման մակարդակի բարձրացումը,

* մասնագիտական կրթության խրախուսումն ու ժողովրդականացումը,

* աշխատանքի շուկայի, մասնավոր հատվածի եւ մասնագիտական կրթության մատուցման ինստիտուցիաների միջեւ համագործակցության խրախուսման միջոցով սերտ կապի հաստատումը,

* ուսուցման որակի, նաեւ ինչպես ուսուցման արդյունքների գնահատման համակարգի բարձրացումն ու զարգացումը,

* ուսանողների սպասարկման մակարդակի զարգացումը,

* հեռավար ուսուցման բաղադրիչի զարգացումը,

* ուսուցման գործընթացում կանանց եւ սոցիալապես մեկուսացված խմբերի ներգրավման աջակցությունը,

* գյուղատնտեսության ոլորտում երկարաժամկետ կրթության ստացման հնարավորությունների ուժեղացումը,

* բարձր որակին եւ աշխատանքի շուկային կողմնորոշված ուսուցման ծրագրերի աջակցությամբ, արտադրական եւ նորարարական համակարգերի գործարկումը,

* մասնագիտական կրթության ինստիտուցիաների ուժեղացումն ու նրանց կողմից առաջարկվող ծրագրերի համապատասխանեցումը ավտորիզացման նոր չափորոշիչներին։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում Վրաստանում առանձնացվել են փոքր դրամաշնորհներ 20 000-ից մինչեւ 70 000 լարին, գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթություն մատուցոող ինստիտուտների հնարավորությունների զարգացման աջակցության համար։

Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն եւ վարժանքներ մատուցող ինստիտուցիաները, այդ թվում կարճաժամկետ վարժանքներ մատուցող կազմակերպությունները, որոնք ունեն գյուղատնտեսության զարգացման աջակցության փորձ։

Նախագծային հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի սեպտեմբերի 14-ն է։

Մանրամասն տեղեկատվության ստացման համար խնդրում ենք բացել

https://procurement-notices.undp.org/view_notice.cfm?notice_id=81506

կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոններին», ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթին մասնակցել ցանկացողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն.

Ախալքալաքի. Չարենցի փ. N18/1

Նինոծմինդա. Պուշկինի փ.N 49ա

Մառնեուլի. Գամսախոււրդիայի փ.N 4

Գարդաբանի. Լեսելիձեի փ 1 թաղամաս, 1 մասնաշենք

խորհուրդ է տրվում