Հայտերը պետք է ներկայացվեն առնվազն երկու շրջանավարտների կողմից կազմված թիմի կողմից:
Շահագրգրված անձինք պետք է հայտը ներկայացնեն մինչեւ փետրվարի 24-ը հետեւյալ էլեկտրոնային հասցեով. tbilisigrants@state.gov.
Անհատական դրամաշնորհի գումարը կազմում է 5000-ից 35 000 ԱՄՆ դոլար:
ԱՄՆ դեսպանությունը կընդունի հանրային սպասարկումների նախագծային հայտեր, որոնք արձագանքում են հետեւյալ թեմաներին.
• Ամերիկյան մշակույթին եւ արժեքներին ծանոթացումը, հատկապես տարածաշրջանների բնակիչների համար
• Տնտեսական բարեկեցության բարելավում, նորարարության տարածման խթանում, ձեռներեցության խրախուսում, թվային էկոնոմիկայի զարգացում
• Ժողովրդավարական արժեքների ամրապնդում եւ ժողովրդականացում
• Համայնքների ինտեգրում, ընդգրկում եւ զարգացում-հանդուրժողականության մշակույթի զարգացում- ժողովրդականացում
• Կանանց, երիտասարդների եւ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց հնարավորությունների զարգացում
• Ապաբռնազավթման աջակցություն եւ հաշտեցման խրախուսում
• Ծրագրեր, որոնք նպաստում են գյուղատնտեսական բնակավայրերում կամ մեկուսացված համայնքներում մշակույթի պաշտպանությանը:
Նախագծային հայտերը պետք է արձագանքեն հետեւյալ ուղղություններից առնվազն մեկին.
• Խմբավորել փոխանակման տարբեր ծրագրերի մասնակիցներին, որպեսզի ստեղծվի կամ զարգանա շրջանավարտների ցանց, որն կունենա ընդհանուր հետաքրքրությունների վրա հիմնված համատեղ գործունեության հնարավորություն, ինչպես նաեւ կնպաստի շրջանավարտների համագործակցությանը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ ենթատեքստերում:
• Ուժեղացնել փոխհարաբերությունները շրջանավարտների եւ ԱՄՆ կառավարության միջեւ, ինչը հնարավորություն կտա փոխադարձ համագործակցություն ծավալել ընդհանուր նպատակների եւ մարտահրավերների համատեքստում:
• Նպաստել շրջանավարտներին, որպեսզի զարգացնեն առաջնորդի հմտություններն եւ իրենց համայնքներում նախագծեր իրականացնեն:
Նախագծային հայտերի ներկայացման նպատակահարմար ժամանակահատվածը. Առաջարկվող նախաձեռնությունները պետք է ավարտվեն 12 ամսվա ընթացքում: Նախագծային նախաձեռնությունների մեկնարկի ենթադրյալ ժամկետը՝ 2023 թվականի սեպտեմբեր: Շահագրգրվածության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կարող ստանալ հետեւյալ հղումով. https://ge.usembassy.gov/alumni-engagement-innovation-fund/?fbclid=IwAR0R3mnJ3DVUqk0GUu8EFSVD9rphnwyNy8gjZZYEou5ma65MuQEdTGt750M