«Վրաստանի ռազմավարական հետազոտություների եւ զարգացման կենտրոնը» հասարակական կազմակերպություն է, որը հիմնվել է 1955 թվականին։ Դրա առաքելությունը Վրաստանում հասարակության բարօրության, լավ կառավարման, կայուն, ինկլուզիվ տնտեսական զարգացման եւ ակտիվ քաղաքացիական հասարակության ձեւավորման աջակցությունն է։
2020 թվականի հոկտեմբերին, Եվրամիության (EU) եւ «Հացը՝ աշխարհի համար»-ի (Brot) աջակցությամբ մեկնարկեց 36-ամսյա «Ունակությունների ուժեղացումն ու զբաղվածության նորարարական հնարավորությունները Վրաստանի տարածաշրջանային զարգացման համար» (“Skill Building and Innovative Job Opportunities for Regional Development of Georgia”) անվանմամբ նախագիծը, որն իրականացնում է «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը» (CSRDG), Երիտասարդ մանկավարժների միության (YPU) եւ Վրաստանի քաղաքացիական զարգացման ասոցիացիայի (GCDA) հետ միասին։
Նախագծի շրջանակներում «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը» (CSRDG) հայտարարում է սոցիալական արտադրությունների աշխատանքային ինտեգրման (WISE) դրամաշնորհային մրցույթ։
Դրամաշնորհային մրցույթի նպատակը աշխատանքային ինտեգրման սոցիալական արտադրությունների նախաձեռնման կամ/եւ զարգացման աջակցությունն է, աշխատանքի շուկայում նվազ մրցունակ, խոցելի խմբերի ներկայացուցիչների արդյունավետ զբաղվածության եւ ինտեգրման նպատակով։
Դրամաշնորհային մրցույթի նպատակային տարածաշրջաններն են Գուրիան, Կախեթին, Քվեմո Քարթլին։
Աշխատանքային ինտեգրման սոցիալական արտադրության հիմնման/զարգացման համար պահանջվելիք դրամաշնորհային ֆինանսավորումը չպետք է գերազանցի 14 000 եվրոյի համարժեքին լարիով։
Դրամաշնորհային մրցույթին մասնակցության պարտադիր պահանջը դրամաշնորհային ֆինանսավորման առնվազն 5 տոկոսի համամասնակցությունն է։
Աշխատանքային ինտեգրման սոցիալական արտադրության գաղափարի հայտի ձեւաթղթի ներկայացումը հնարավոր է էլեկտրոոնային, էլ.փոստի միջոցով, social.enterprise.ge@gmail.com հասցեով։
Խնդրում ենք, հայտն առաքելիս, վերնագրում նշեք՝ Սոցիալական արտադրության հայտ։ Հայտի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի նոյեմբերի 25-ի, ժամը 18։00-ն է։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել https://jobs.ge/ge/?view=jobs&id=332400 կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք