Միջազգային հանրությունը գտնվում է կրիտիկական փուլում, երբ Քովիդ – 19-ի համավարակի եւ դրանից ծագած ծանր սոցիալական եւ տնտեսական հիմնախնդիրների ու մարտահրավերների ֆոնի վրա ավելանում է անհավասարությունը, ինչը, իր հերթին, պահանջում է ժամանակին հասցեագրում։
Վերոնշյալ հարցերի քննարկումն անցկացնելու նպատակով, հոկտեմբերի 3-7-ին կանցկացվի ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման խորհրդաժողովի երիտասարդական ֆորումը, որտեղ երիտասաարդներին հնարավորություն կընձեռնվի համաշխարհային լիդերներին ներկայացնել իրենց հայացքներն ու փոխանցել երիտասարդների կողմից մշակած հռչակագիրը։
Ֆորումին կարող են մասնակցել ուսանողներն ու երիտասարդ, 18-35 տարեկան արհեստավարժներ, ովքեր խոսում են անգլերեն եւ նաեւ հետաքրքրվում են առեւտրի ու զարգացման հարցերով։
Նպատակները.
* խրախուսվի փորձի փոխանակումը երիտասարդների միջեւ եւ ուժեղացվի համաշխարհային մասշտաբով լիդերների միջեւ կապ – հարաբերությունների ցանցը,
* աջակցություն ցուցաբերվի ինտելեկտուալ երկխոսությանը երիտասադրների եւ համաշխարհային լիդերների միջեւ, ովքեր միտված են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանը,
* աջակցություն ցուցաբերվի երիտասարդ լիդերներին ներկայացնելու իրենց հայացքները սոցիալական եւ տնտեսական զարգացման հարցերի վերաբերյալ,
* աջակցություն ցուցաբերվի երիտասարդների լայն ներգրավմանը կայուն զարգացման ծրագրերում։
Ֆորումին մասնակցության համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։
Մանրամասն տեղեկատվության ստացման համար խնդրում ենք բացել
https://unctad15.org/youth-forum
կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոններին», ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթին մասնակցել ցանկացողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն.
Ախալքալաքի. Չարենցի փ. N18/1
Նինոծմինդա. Պուշկինի փ.N 49ա
Մառնեուլի. Գամսախոււրդիայի փ.N 4
Գարդաբանի. Լեսելիձեի փ 1 թաղամաս, 1 մասնաշենք