Հետայսու Մեծ Խանչալիից Լյուդվիգ Մարանջյանը անարգել ու լիարժեքորեն կարող է զբաղվել մասնագիտության վերածված կիրքով՝ բջջային հեռախոսների վերանորոգմամբ։ Սերեկիի Նինոծմինդայի կենտրոնի համակարգողը նրան հանձնեց «Բազմազգ Վրաստանի» կազմակերպմամբ ձեռք բերած գործիքներն ու տեխնիկան։ Հարկ է նշել, որ 28-ամյա Լյուդվիգ Մարանջյանը սահմանափակ հնարավորություններ ունեցող անձնավորություն է եւ կրտսեր քրոջ հետ միասին դիմակայում առօրյա մարտահրավերներին։ Սերեկիի միջոցով Լյուդվիգը տեղեկացավ այն հնարավորությունների վերաբերյալ, որոնց մասին նախագծերի եւ դրամաշնորհների տեսքով տարբեր դոնորները, ժամանակի որոշակի հաջորդականությամբ, հայտարարություններ են անում։ Խնամազուրկ քույր-եղբայրը հետաքրքրվեցին նաեւ այն վարժանքներով ու դասընթացներով, որոնք տարվում են Սերեկիի Նինոծմինդայի կենտրոնում, հատուկ հրավիրված, բարձր որակավորման մարզիչների կողմից՝ շահառուների ու շահագրգռված անձանց համար։
խորհուրդ է տրվում
Զուրաբ Ժվանիա հիմնադրամը հայտարարում է 2023 թվականի «Ծինանդալիի...
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության դեպարտամենտի(USDA) կողմից ֆինանսավորվող եւ Land...
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) կողմից ֆինանսավորված եւ...