«Ներդրիր ապագան» ծրագիրը Վրաստանի բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարության կողմից նախաձեռնած ծրագրի շրջանակներում՝ բազմամյա մշակաբույսերի նոր այգիների ստեղծման, նաեւ պոտենցիալ շահառուներին ֆինանսական եւ տեխնիկական օգնության ցուցաբերման համար, հայտարարում է նախագծի համաֆինանսավորման հայտերի ընդունում։
Նախագծի նպատակը բազմայա մշակաբույսերի աճեցման ուղիով գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործումն եւ տեղական ֆիտոսանիտարական մաքուր տնկիների արտադրության ավելացումն է։
«Ներդրիր ապագան» ծրագիրը իրականացվում է Գյուղի զարգացման գործակալության ներգրավմամբ եւ պետության բյուջեի համաֆինանսավորմամբ։ Ֆինանսական օգնությունը ներառնում է տնկիների ձեռքբերման համար դրամական վարկերի տրամադրմամբ, կամ ոռոգման կաթիլային արդի համակարգերի տեղադրմամբ։
Ֆինանսավորվում է ձեռք բերվող տնկիների առնվազն 70 տոկոսը գյուղատնտեսական կոոպերատիվների համար, իսկ բաժանարար գծի հարակից գյուղերի ու բարձրալեռ բնակավայրերի դեպքում՝ 80 տոկոսը։
Երկրի տարբեր տարածաշրջաններում բազմամյա մշակաբույսերի աճեցման ներուժի հաշվառմամբ բաժանման սկզբունքն հետեւյալն է.
Քվեմո Քարթլի. խնձոր, դեղձ, սալոոր, տղեմալի, հատապտուղ, ծիրան, հաղարջ, փշահաղարջ, ազնվամորի, ընկույզ, նուշ, նուռ, տանձ, կեռաս, խուրմա, մոշ, սերկեւիլ, թուզ, պոպոք, ձիթապտուղ եւ պիստակ։
Սամցխե-Ջավախեթի. դեղձ, սալոր, տղեմալի, հատապտուղ, հաղարջ, փշահաղարջ, ազնվամորի, ընկոույզ, խնձոր, տանձ, կեռաս, մոշ եւ սերկեւիլ։
Բազմամյա այգիների համաֆինանսավորման բաղադրիչի շրջանակներոում հայտերն ընդունվում են 2022 թվականի հոկտեմբերի 31-ից մինչեւ 2023 թվականի փետրվարի 28-ը՝ ներառյալ։ Արեւելյան Վրաստանում ծրագրով նախատեսված բազմամյա այգիների աճեցումը՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ից մինչեւ 2023 թվականի ապրիլի 30-ը՝ ներառյալ։
Լրացուցիչ տեղեկատվության համար տես shorturl.at/gyZ58 կայքը։
Վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն լեզուներով տես www.SEREC.ge հղումը կամ այցելիր SEREC-ի կենտրոնական եւ տարածաշրջանային մասնաճյուղեր։ (դա ունենք նախորդ տեսահոլովակից եւ հնարավոր է փոխադրել)