«Բազմազգ Վրաստանը» (PMMG շարունակում է ծրագիրը ազգային փոքրամասնությունների երիտասարդների համար
Հայտարարվեց ներգրավման ժողովրդավարության դպրոցում մասնակցության ընդունման նոր մրցույթ։
Ներգրավման ժողովրդավարության դպրոցը նախատեսված է Մառնեուլիում (Քվեմո Քարթլի) եւ Ախալքալաքիում (Սամցխե-Ջավախեթի) ապրող երիտասարդների համար։ Բացառության կարգով թույլատրելի են Բոլնիսիից եւ Նինոծմինդայից ցանկացողները։
Սպասում ենք 18-ից մինչեւ 35 տարեկանը ներառյալ երիտասարդների, ում հետաքրքրում են Վրաստանում ընթացող գործընթացները, կիսում են ժողովրդավարական արժեքները եւ ցանկանում են լինել ակտիվ քաղաքացիներ։
Տեղերի թիվը սահմանափակ է։ Յուրաքանչյուր տարածաշրջանից կընտրվեն 20 երիտասարդներ։
Դպրոցի շրջանակներում ընձեռնվում է ունակությունների զարգացման եւ համապատասխան գիտելիք-փորձ ձեռք բերելու հնարավորություն, որպեսզի.
Ներգրավվեք հասարակական եւ քաղաքական գործընթացներին,
Ծանոթանաք քաղաքական կուսակցություններին եւ ներգրավվեք կուսակցական գործունեությունում,
Տարբեր ասպարեզներում կարողանաք իրականացնել ձեր հնարավորությունները,
Կարողանաք պաշտոնական առաջընթաց ապահովել ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական մակարդակով,
Բարելավեք վրաց լեզվի իմացությունը։
Առաջարկում ենք.
16 շաբաթյա չորս առարկաների ինտենսիվ ուսումնական դասընթաց.
Քաղաքագիտություն
Հանրային վարչարարություն
Քաղաքացիական հասարակություն եւ ոչ արտադրական կազմակերպության կառավարում
Հակամարտություններ եւ անվտանգություն
Գործնական վարժանքային ծրագրեր եւ սիմուլացիաներ հետեւյալ թեմաներով.
Քաղաքականության մշակում
Լիդերություն
Հանրային ելույթներ եւ հաղորդակցություն
Բանակցությունների վարում
Հանրային դասախոսությունների հաղորդաշար քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, Եվրամիության անդամ երկրների, Վրաստանի ռազմավարական գործընկերների եւ դեսպանությունների, զարգացմանն նպաստող եւ դոնոր կազմակերպությունների, հանրային գերատեսչությունների ու փորձագետների ներգրավմամբ։
Ուսումնական լեզուն – վրացերեն, ռուսաց լեզվի օգտագործման հնարավորությամբ, անհրաժեշտության դեպքում երկլեզու դասախոսները կօգնեն ուսումնական նյութի լիարժեք յուրացման գործում։
Ուսուցումն եւ ծրագրի բոլոր բաղադրիչների՝ անվճար են։
Ուսումնական ծրագրի լրիվ ավարտից հետո կհանձնվի հավաստագիր։
Դպրոցը կգործի Մառնեուլիում եւ Ախալքալաքիում, ուսումնական գործընթացը կանցկացվի դեմ առ դեմ (անցանց¤։ Արտագնա վարժանքային ծրագրերն ու մյուս ակտիվությունները կանցկացվեն տարբեր վայրերում՝ Վրաստանի մասշտաբով։
Ուսուցումը կսկսվի 2022 թվականի մարտին։ Դասախությունների եւ մյուս ակտիվությունների մեծամասնությունը կանցկացվի շաբաթ-կիրակի օրերին, դպրոցի ունկնդիրների հետ պայմանավորվածության հիման վրա։
Դպրոցում մասնակցության ընդունելության համար անհրաժեշտ է.
Լինեք շահագրգրված հասարակական գործունեությունում կամ/եւ քաղաքականությունում,
Ցուցադրեք նոր գիտելիքներ ստանալու ցանկություն,
Լինեք 18 – 35 տարեկան,
Բնակվեք Մառնեուլիում եւ Ախալքալաքիում (բացառության կարգով թույլ են տրվում Բոլնիսիում եւ Նինոծմինդայում բնակվողները¤,
Տիրապետեք վրաց լեզվին (առնվազն նախնական մակարդակով¤։
Ցանկացողները պետք է.
Լրացնեք հայտի ձեւաթուղթը հետեւյալ կայքի օգտագործմամբ. https://forms.gle/QcZvAbVFF1aoAsoaA
Ուղարկեք ձեր CV (ռեզյումը¤, հետեւյալ էլ.փոստով. vacancy.pmmg@gmail.com. հայտի վերնագրում նշեք «Ներգրավման ժողովրդավարության դպրոց»։ Այլ վերնագրով մուտք գործած հայտերը չեն քննարկվի։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. մարտի մեկը։
Ընտրության արդյունքների մասին հաջողակ դիմորդները կտեղեկացվեն մինչեւ 2022 թ. մարտի 10-ը։
Ելնելով դիմորդների մեծ քանակությունից, կազմակերպությունը վերապահում է միայն ընտրված թեկնածուներին հետ կապվելու իրավունք։
- Լրացուցիչ տեղեկատվության համար զանգեք +995 32 2 96 21 25; +995 599 68 68 96.
Ներգրավման ժողովրդավարության դպրոցի գործունեոությունը հնարավոր դարձավ «Ժողովրդավարության համար ազգային ավանդի» (NED) ֆինանսական աջակցությամբ, «Ազգային փոքրամասնությունների համայնքների քաղաքական մասնակցությունը» ծրագրի շրջանակներում։