Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների համար «Աշակերտների ձայնը. դպրոցներում եւ տեղական համայնքում դպրոցների աշակերտների մասնակցության աջակցություն» մրցույթ:
«Ժողովրդավարությունը սկսվում է դպրոցից. աշակերտների ներգրավումը դպրոցում եւ տեղական համայնքում որոշումների կայացման գործընթացներում» նախագծի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է նախագծային հայտերի մրցույթ: Կազմակերպությունները դպրոցների հետ համագործակցությամբ պետք է մշակեն եւ իրականացնեն ծրագրեր, որոնք ուղղված կլինեն դպրոցների եւ տեղական համայնքի կարիքներին: Նախագծերի նպատակը պետք է լինի աշակերտների ժողովրդավարական մշակույթի կարողությունների զարգացման աջակցությունն եւ դպրոցում ու համայնքում նրանց մասնակցության ու ձայնի ուժեղացումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի փետրվարի 27-ը:
Մանրամասն տեղեկությունների համար տես հղումը՝ www.shorturl.at/afIN7