CENN-ը, Եվրամիության աջակցությամբ եւ ժուռնալիստիկայի ռեսուրս կենտրոնի (JRC) հետ համագործակցությամբ, ողջ Վրաստանի մասշտաբով լրագրողներին հրավիրում է քննարկելու երիտասարդության թեման, ավելի ստույգ, երիտասարդների շրջանում այսպես կոչված NEET խմբի մասին մրցույթին մասնակցության համար:
Մրցույթն անցկացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «EU4Youth. Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը հանուն կանաչ աճի» ծրագրի շրջանակներում եւ հետապնդում է մարտահրավերների մասին երիտասարդության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակ: Մրցույթը կենտրոնանում է NEET երիտասարդների վրա, որոնք սովորաբար համարվում են երիտասարդների խումբ, ովքեր չեն աշխատում, կրթություն չեն ստանում կամ ակտիվորեն ներգրավված չեն հասարակական կյանքում:
Մրցույթի շրջանակներում կբացահայտվեն 3 լավագույն հայտերը, որոնք կպարգևատրվեն հետևյալ անվանակարգերում.
1. Լավագույն տեսալսողական նյութ (մրցանակ՝ 800 լարի վաուչեր սարքավորումների համար)
2. Լավագույն աուդիո նյութ (մրցանակ՝ 800 լարի վաուչեր սարքավորումների համար)
3. Լավագույն տեքստային-գրաֆիկական նյութ (մրցանակ՝ 800 լարի վաուչեր սարքավորումների համար)
Մրցույթին մասնակցելու պայմանները.
Շահագրգրվածության դեպքում մինչև սույն թվականի փետրվարի 19-ը մրցույթի հայտը պետք է առաքել հետևյալ էլ. փոստերով՝ միաժամանակ՝ jrcgeorgia@gmail.com եւ communications@cenn.org: Էլեկտրոնային նամակի վերնագրում պետք է նշվի «CENN/JRC Media Competition»:
Մանրամասն տեղեկությունների համար տես հղումը՝ www.shorturl.at/eMSYZ