Վրաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ
Թագավորության դեսպան Մարկ Կլեյտոնը այցելեց Սերեկիի Ախալքալաքիի
ներկայացուցչություն։ Հանդիպման կազմակերպումը հնարավոր դարձավ ոչ
կառավարական «Բազմազգ Վրաստան» կազմակերպության աջակցությամբ։ Դեսպանին
հյուրընկալեց Սերեկիի տեղական կենտրոնի համակարգող Վաղարշակ Շահբեկյանը։
Մարկ Կլեյտոնի հետ հանդիպմանը ներկա էին նաեւ Ախալքալաքիում գործող տարբեր
կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում «Բաց սահմանների» Ռիմա
Ղարիբյանը, կրթական կենտրոնի տնօրեն Շորենա Թեթվաձեն, «Տեղական
զարգացման խումբ – LAG»-ից Սերի Շահբեկյանը, նաեւ ATV12
հեռուստաընկերությունից Վալիկ Քթոյանն եւ Սամվել Խոդիկյանը՝ «Խոդո»-ից։
Մարկ Կլեյտոնը հետաքրքրվեց տարածաշրջանում ստեղծված իրավիճակով, առկա
մարտահրավերներով, որոնք ծառացած են ազգային փոքրամասնության
ներկայացուցիչների առջեւ։ Ոչ կառավարական կազմակերպությունների
ներկայացուցիչները դեսպանին ներկայացրին իրենց հայացքները, ձեռքբերումները,
ծրագրերն ու մտահղացումները։