Ապրիլի մեկին SEREC-ի Ախալքալաքիի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Ջավախեթիի հանրային քոլեջի ուսանողների հետ եւ զրուցեցին նախագծի ընթացքի, ակտիվությունների եւ նպատակների մասին: Ուսանողների հետաքրքրության ոլորտը այն նախագծերի մասին տեղեկատվությունն էր, որոնք համապատասխանում էին նրանց առկա, մասնագիտական կամ ընդհանուր հմտություններին եւ գիտելիքներին: SEREC-ի գրասենյակի ներկայացուցիչները, տարբեր մեթոդաբանության, գործելակերպերի եւ ուղիների հետ մեկտեղ, առաջարկեցին ներգրավվածության եւ ակտիվության այնպիսի կատեգորիա, որի արդյունավետությունն ու արգասաբերությունը հեռանկարային կլիներ անգամ ընտանիքի անդամների եւ մերձավորներիի մասնակցությամբ: Նախագծի փորձագետ-խորհրդատուները պատասխանեցին ուսանողների հարցերին եւ բաժանեցին տեղեկատվական տարբեր գրքույկներ եւ բրոշյուրներ: Նաեւ տեղեկացրին SEREC-ի շրջանակներում գործարկված www.serec.ge քառալեզու կայքի մասին, որի միջոցով շահագրգիիռ կողմերը հնարավորություն կունենան ինչպես ստանալ, այնպես էլ կիսվել նոր տեղեկատվությամբ։
խորհուրդ է տրվում
Զուրաբ Ժվանիա հիմնադրամը հայտարարում է 2023 թվականի «Ծինանդալիի...
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության դեպարտամենտի(USDA) կողմից ֆինանսավորվող եւ Land...
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) կողմից ֆինանսավորված եւ...