CSRDG-ը Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ հայտարարում է «Եվրամիության եւ Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի մոնիտորինգն եւ փաստաբանումը» դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի նպատակն է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն Եվրամիության հետ ասոցացման գործընթացի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի (DCFTA) իրականացմանն առնչվող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը, հատկապես այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանությունը, էներգաարդյունավետությունը, մտավոր սեփականության պաշտպանությունը, սպառողների շահերի պաշտպանությունը, սննդի անվտանգությունն ու այլն:
Մրցույթին կարող է մասնակցել քաղաքացիական հասարակական գործող կազմակերպությունը, որը գրանցվել եւ գործում է Վրաստանի ցանկացած տարածաշրջանում, բացառությամբ Թբիլիսիի։ Կազմակերպությունների մասնակցությունը, որոնք գրանցված են Թբիլիսիում կամ հիմնականում գործում են Թբիլիսիում, կթույլատրվի միայն որպես գործընկեր (համահեղինակ):
Կազմակերպությունը մրցույթում կարող է ներկայացնել մեկից ավելի դրամաշնորհային հայտ: Թեպետ յուրաքանչյուր կազմակերպությանը կտրվի ոչ ավելի, քան մեկ դրամաշնորհ: Համատեղ դիմորդը կարող է ներգրավվել մեկից ավելի հաղթանակած նախագծերում:
Դրամաշնորհային ծրագրի տեւողությունը եւ բյուջեն
Ծրագրի տեւողությունը չպետք է գերազանցի 18 ամիսը, իսկ դրամաշնորհի գումարի առավելագույն չափը՝ 35 000 լարի։
Շահագրգրված կազմակերպությունները դիմումի ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն վրացերենով, հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ aogrants.management@gmail.com
Դիմումները էլեկտրոնային փոստով ուղարկելու վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 15-ի ժամը 18:00-ն:
Կոնտակտային տեղեկատվություն՝
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել էլեկտրոնային փոստի հասցեով՝ aogrants.management@gmail.com
Մրցույթի վերաբերյալ ստացված հարցերը՝ համապատասխան պատասխաններով, կհրապարակվեն կազմակերպության www.csrdg.ge կայքում։
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս հետևյալ հղումը. https://tinyurl.com/yzffbmyf