«Տասո հիմնադրամը», «Հավասարության հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ եւ «Վրաստանում կանանց հիմնադրամի» հետ համագործակցությամբ, կանանց եւ աղջիկների հասարակական ակտիվացման աջակցության համար իրականացնում է երկամյա ծրագիր եւ հայտարարում է տեղական կազմակերպությունների եւ նախաձեռնող խմբերի գործունեության աջակցության մրցույթ։
Նպատակները.
** Ժողովորդավարության, սոցիալական արդարության եւ խաղաղության շինարարությանն միտված համայնքային ակտիվության աջակցություն։
** Կանանց հարցերով աշխատող տեղական խմբերի եւ կազմակերպությունների ինստիտուցիոնալ հզորացում ու դրանց գործունեության արդյունքների աջակցություն։
** Տեղական մակարդակով կամավորության մշակույթի ներդնում-աջակցություն։
** Կանանց շարժման ուժեղացմանն ուղղված գործունեության, այդ թվում կանանց կազմակերպությունների, խմբերի եւ ակտիվիստների փոխհամագործակցության աջակցություն։
Պայմանները,
** Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանի տարածաշրջաններում կանանց իրավունքների հարցերով աշխատող, գործող նախաձեռնող խմբերն եւ համայնքային կազմակերպությունները։
** Մրցույթային նախագծերը պետք է մշակվեն կցված հայտի ձեւաթղթի եւ սույն փաստաթղթի (մրցույթի հայտն եւ մասնակցության պայմանները) պահանջների լրիվ պաշտպանությամբ։
** Ժողովորդավարության, սոցիալական արդարության եւ խաղաղության շինարարությանն միտված համայնքային ակտիվության աջակցությանն ուղղված գործունեություն։
** Մարդկային ռեսուրսը կազմակերպությունում/նախաձեռնող խմբում առկա նախաձեռնություններն եւ գործունեության պատրաստակամությունը օգտակար փոփոխությունների համար։
** Արդյունքի ստացմանն ուղղված համուզիչ ծրագրավորումը մրցույթային նախագծում։
** Պահաջնվելիք գումարը չպետք է գերազանցի.
կազմակերպությունների համար՝ 15 000 լարին, իսկ նախաձեռնող խմբերի համար՝ 10 000 լարին։
Լրացուցիչ ֆինանսավորումն կամ/եւ անձնական բաժնի դեպքում, խնդրում ենք նշել աղբյուրը (կոնտակտային տեղեկատվությամբ)։
** Նախագծերի իրականացման ժամկետը՝ առավելագույնը 9 ամիս։
** Կոնտակտային հեռախոսահամարները՝ Նիոն Ասաթաշվիլի – 588 884576, Եկատերինե Ծուրծումիա – 577 994237։
** Մրցույթային հայտերն ու փաստաթղթերը պետք է առաքվեն ստորեւ նշված էլ. փոստով. eka@taso.org.ge
nino110a@gmail.com
Հայցորդների անհատական (հեռախոսային) եւ խմբային («զումի» տարածքում) խորհրդատվությունը՝ 2022 թվականի փետրվարի 7-ի, ժամը 2-ին, հանդիպման կայքը՝ https://us02web.zoom.us/j/9672273892
Մրցույթային նախագծերի հանձնման վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 18-ն է։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել https://www.jobs.ge/ge/?view=jobs&id=350703
կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք