USAID-ի Քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագիրը հայտարարոում է «Նորամուծությունների եւ մարտահրավերների դրամաշնորհների» (ICG) դրամաշնորհային բաց մրցույթ։ Մրցույթի նպատակը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների, մասնագիտական ասոցիացիաների եւ քաղաքացիների չգրանցված միավորումների այն նախաձեռնությունների աջակցությունն է, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների ներգրավման եւ/կամ համայնքային ակտիվության ավելացմանը։
Մրցույթի շրջանակներում կտրվի ութ դրամաշնորհ։ Յուրաքանչյուրի բյուջեն կլինի 10 000-ից մինչեւ 25 000 դոլար, իսկ տեւողությունը՝ մինչեւ 12 ամիս։
Դրամաշնորհային հայտը հնարավոր է ներկայացնել մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ը։
Հայտերը ընդունվում են ինչպես անգլերեն եւ վրացերեն, այնպես էլ հայերեն ու ադրբեջաներեն լեզուներով։
Լրացուցիչ տեղեկատվության համար տես https://tinyurl.com/5yhstkw7 հղումը։