Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը (CSRDG) համայնքային նախագծերի աջակցության համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

Մրցույթի նպատակը համայնքային այն նախագծերի/նախաձեռնությունների աջակցությունն է, որոնք նշանակալիորեն կնպաստեն հասարակության, համայնքային կազմակերպությունների եւ ակրտիվիստների խմբերի հզորացմանն ու նրանց հնարավորությունների զարգացմանը, ինչպես հասարակության վստահության ձեռքբերման, այնպես էլ տեղերում առկա հնարավորությունների/ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեսանկյունից եւ դրանով բարելավել քաղաքացիական հատվածի հեղինակությունը, ճկունությունն եւ ֆինանսական վիճակը։

Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել գործող հասարակական կամ համայնքային կազմակերպությունները, նաեւ նախաձեռնող/ակտիվիստների խմբերը։ Կազմակերպությունը/խումբը կարող է մրցույթին ներկայացնել դրամաշնորհային մեկից ավելի հայտ։ Թեպետ մեկ կազմակերպությանը/խմբին կտրվի մեկից ոչ ավելի դրամաշնորհ։

Շահագրգռված կազմակերպությունը/խումբը հայտի ողջ փաթեթը պետք է ներկայացնի վրացերեն լեզվով, էլեկտրոնային փոստի հետեւյալ հասցեով՝ STAR.community.grants@gmail.com

Առաքումից հետո կստանաք պատասխան նամակ այն մասին, որ ձեր դիմումը ստացվել է։

Էլեկտրոնային փոստով հայտերի առաքման վերջնաժամկետը 2022 թվականի օգոստոսի 30-ի ժամը 18։00-ն է։

Կոնտակտային տեղեկատվությունը՝ STAR.community.grants@gmail.com

Կոնտակտային անձը՝ Աննա Նադիրաշվիլի, դրամաշնորհի մենեջեր

Մրցույթի կապակցությամբ մուտք գործած հարցերը, համապատասխան պատասխաններով կհրապարակվի կազմակերպության http://www.csrdg.ge կայքում։

Մանրամասն տեղեկատվության համար հղումը՝ https://www.jobs.ge/ge/?view=jobs&id=386904

խորհուրդ է տրվում