Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություն» (STAR Initiative) ծրագրի շրջանակներում «Խորհրդատվական եւ ուսուցման կենտրոնը» (CTC) հայտարարում է «Քաղաքացիական կազմակերպությունների գործունեության եւ արդյունքների դրա գնահատումը» դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթին կարող է մասնակցել միայն այն քաղաքացիական կազմակերպությունը, որի ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները հաջողությամբ կանցնեն «Քաղաքացիական կազմակերպության գործունեության և դրա արդյունքների գնահատումը» հեռավար ուսուցման դասընթացը։
Շահագրգվածության դեպքում, խնդրում ենք գրանցվել ստորեւ նշված հղումով
«Քաղաքացիական կազմակերպությունների գործունեության եւ դրա արդյունքների գնահատման համակարգ» դրամաշնորհային մրցույթի պահանջը դրամաշնորհային հայտին:
Նախաբան.
Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություն» (STAR Initiative) ծրագրի շրջանակներում, «Խորհրդատվական եւ ուսուցման կենտրոնը» (CTC)» հայտարարում է «Քաղաքացիական կազմակերպությունների գործունեության եւ դրա արդյունքների գնահատման համակարգ» դրամաշնորհային մրցույթ։ «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություն» նախագիծն իրականացվում է «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» (KAS) կողմից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» (CSI), «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի» (CSRDG), «Կրթության զարգացման եւ զբաղվածության կենտրոնի» (EDEC) հետ, «Խորհրդատվական և ուսուցման կենտրոնի» (CTC եւ «Եվրոպական քաղաքականության ինստիտուտի» (IEP) հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակությունը, բարձրացնել քաղաքացիական կազմակերպությունների եւ խմբերի կայունությունն ու հաշվետվողականությունը եւ բարելավել նրանց գործառնական միջավայրը: «Խորհրդատվական եւ ուսուցման կենտրոնը (CTC)» գործում է 1999 թվականից։ Կենտրոնի նպատակն է նպաստել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին եւ ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորմանը։ CTC-ն իր գործունեությամբ ապահովում է տեղական մարդկային եւ կազմակերպչական կարողությունների ու ներուժի զարգացումը: Քաղաքացիական հասարակության աջակցությունն ու հզորացումը CTC-ի հիմնական խնդիրներից է։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ctc.org.ge կայք։
Մրցույթի նպատակը.
Մրցույթի նպատակն է օգնել քաղաքացիական կազմակերպություններին բարելավել կամ էլ ավելի զարգացնել իրենց մոնիտորինգի եւ գնահատման համակարգը: Համապատասխանաբար, նախագիծը կարող է ներառել միջոցառումներ, որոնք ուղղված են.
• Կազմակերպության ռազմավարության եւ դրա իրականացման ակնկալվող արդյունքների օբյեկտիվ ցուցանիշների (ցուցիչների) կատարելագործմանը :
• Օբյեկտիվ ցուցանիշների (ցուցիչների) վերստուգման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման եւ վերլուծության համակարգի կատարելագործմանըթ
• Հաշվետվությունների ձեւերի եւ մեխանիզմների կատարելագործմանը:
Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու նախապայմանը. Դրամաշնորհային մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիական կազմակերպության ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները պետք է անցնեն «Քաղաքացիական կազմակերպության գործունեության եւ դրա արդյունքների գնահատում» ինքնակառավարման հեռավար ուսուցման դասընթաց: Նշված անձը կամ անձինք պետք է պատասխանատու լինեն կազմակերպության մոնիտորինգի եւ գնահատման համակարգի համար, ու ապա՝դրամաշնորհային մրցույթում իրենց ծրագրի հաղթանակի դեպքում, պետք է ղեկավարեն ծրագիրը:
Դասընթացին եւ դրամաշնորհային մրցույթին մասնակցելու ընթացքը. Վերապատրաստման դասընթացին եւ դրամաշնորհային մրցույթին մասնակցելու կարգը հետևյալն է.
• Մասնակիցը պետք է գրանցվի «Քաղաքացիական կազմակերպության գործունեության եւ դրա արդյունքների գնահատում» դասընթացին:
- Գրանցման համար նա պետք է անցնի «Գրանցում վերապատրաստման դասընթացին հղմանը՝ (https://forms.gle/KWjowHZjayjqnyuy6)» Գրանցումն ավարտվում է 2023 թվականի մարտի 10-ին, ժամը 12:00-ին։
Նախագծերի տևողությունը եւ բյուջեն
Նախագծերի իրականացման առավելագույն ժամկետը 6 ամիս է: Նախագծի բյուջեի վերին սահմանը՝ 2 000 եվրո (համարժեք լարիի): Նախագիծը ֆինանսավորվելու է դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։ Նախագծի բյուջեով նախատեսված ծախսերը պետք է ներառեն բոլոր հարկերը: Ծրագրի ընտրված հայտերը ֆինանսավորվելու են լարիով` դրամաշնորհի համաձայնագրի հիման վրա ծրագրի շրջանակներում համաձայնեցված դրույքաչափով: Դրամաշնորհային հայտի պատրաստման եւ ներկայացման համար կատարված ծախսերը չեն փոխհատուցվում՝ անկախ մասնակցի հայտի ընտրված լինելուց, թե ոչ:
Վերապատրաստման դասընթացին եւ դրամաշնորհային մրցույթին մասնակցելու հետ կապված հարցերի համար կարող եք կապվել ծրագրի համակարգող Թիկա Դոլիձեի հետ՝ tika.dolidze@ctc.org.ge էլ.
https://www.ctc.org.ge/wp-content/uploads/2023/02/01_RFP-for-PerfLab-grants-2.pdf