Եվրամիության եւ «Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի» կողմից ֆինանսավորված «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություն» (STAR Initiative) նախագծի շրջանակներում, «Խորհրդատվության եւ վարժանքի կենտրոնը» (CTC) մունիցիպալային թափանցիկության եւ հաշվետվության աջակցության համար հայտարարում է փոքր դրամաշնորհային մրցույթ։
Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել Վրաստանում գրանցված ոչ կոմերցիոն իրավաբանական անձինք, որոնք
** ունեն նշյալ տարածաշրջանում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ,
** նրա կողմից առաջարկած նախագծային թիմի առնվազն երկու ներկայացուցիչը մասնակցել է մրցույթի շրջանակներում 2022 թվականի փետրվար-մարտ ժամանակահատվածում անցկացված «Տեղական ինքնակառավարման վարկանիշ, 2021 թվականի գնահատման արդյունքներն ու մարտահրավերները» վեբինարիին։
Մրցույթին չեն մասնակցի «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություն» (STAR Initiative) նախագծի գործընկեր, քաղաքացիական հասարակական տարածաշրջանային հաբերը։
Մրցույթին մասնակցելու շահագրգռված կազմակերպությունները պետք է գրանցումն անցնեն հետեւյալ կայքով՝ https://forms.gle/b2zCdxdGUKmQ4VAR6, 2022 թվականի փետրվարի 20-ի ժամը 18։00-ից ոչ ուշ։ Գրանցված կազմակերպությունների հետ մրցույթի կազմակերպիչները կկապվեն նախապատրաստվող վեբինարիի հարցով։
Դրամաշնորհային հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 25-ի ժամը 12։00-ն է։ Նախագծային հայտն ու բյուջեն պետք է ներկայացվեն վրացերեն լեզվով՝ ըստ կցված ձեւաթղթի (տես տրված կայք-հասցեով)։
Փաստաթղթերը պետք է առաքվեն էլեկտրոնային ձեւով, հետեւյալ էլ, փոստով՝ vacancy@ctc.org.ge
Կոնտակտային հեռախոսահամարը՝ 577 980883
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել https://www.jobs.ge/ge/?view=jobs&id=352020
կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք