Ամերիկայի Միացյալ Նահանգների գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) կողմից ֆինանսավորված եւ Land O’Lakes International Development Georgia (Venture37)-ի կողմից իրականացված «Ներդրումներ անվնաս ու որակյալ անասնապահությունում» (SQIL) նախագիծը Վրաստանում տավարի մսի եւ կանթնամթերքների արտադրության ավելացման եւ շուկայի մատչելիության բարձրացման նպատակով հայտարարում է նախագծերի համաֆինանսավորման հայտերի ընդունում։
Համաֆինանսավորման նախագծի ընտրության գործընթացը շահույթին կողմնորոշված խոշոր եղջերավոր անասունների մսի եւ կաթնամթերքի արտադրողներին եւ վերամշակողներին (կաթ եւ միս արտադրող ֆերմերներին եւ վերամշակող արտադրություններին եւ սպանդանոցներին) ընձեռում է հայտ ներկայացնելու եւ բաց ու մրցակցային ընտրության գործընթացի պայմաններում SQIL-ի միջոցով, USDA-ի կողմից ֆինանսավորում ստանալու հնարավորություն։
SQIL-ին ծրագրում է օգնություն ցուցաբերել այն նախագծերին, որոնց իրականացման ժամանակը չի գերազանցում 18 ամսվա ժամկետը։ SQIL-ին իրավունք է վերապահում կանգնեցնել մեկ կամ մի քանի հայտերը, ֆինանսավորել հայտում ներկայացված պահանջի մի մասը կամ չիրականացնել հայտի համաֆինանսավորումը։
Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել օրենսդրության համաձայն Վրաստանում գրանցված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող տավարի միս եւ կաթնամթերք արտադրողներն ու վերամշակողները։
SQIL-ի կողմից հատկացվող գումարը չպետք է գերազանցի 75 000 ԱՄՆ դոլարին համարժեք ազգային տարադրամի (₾) գումարը եւ չպետք է լինի 10 000 ԱՄՆ դոլարից նվազ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի ժամը 18։00-ը։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել
https://jobs.ge/ge/?view=jobs&id=324929 կայքը
կամ դիմել «Փոքրամասնություների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների հզորացման կենտրոնին»՝ ստորեւ տրված հասցեներով, որտեղ մրցույթին մասնակցել ցանկացողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատվականները կցուցաբերեն օգնություն
Ախալքալաքի. Չարենցի փ. թիվ 18/1
Նինոծմինդա. Պուշկինի փ. թիվ 49ա
Մառնեուլի. Գամսախուրդիայի փ. թիվ 4
Գարդաբանի. Լեսելիձեի փ. I թաղամաս I մասնաշենք