Համաքաղաքացիական «Բազմազգ Վրաստան» շարժման կազմակերպմամբ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն այցելեցին Ախալքալաքիի եւ Նինոծմինդա։ Այցի շրջանակներում դիվանագետները հանդիպում ունեցան տեղական ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ։
Ախալքալաքիի եւ Նինոծմինդայի Serec-ի գրասենյակներում դեսպանների հետ կայացած հանդիպմանը խոսեցին ինչպես երկրում ազգային փոքրամասնությունների առջեւ ծառացած մարտահրավերների եւ կարիքների, այնպես էլ ապագա ծրագրերի, հեռանկարների եւ համագործակցության, այդ թվում՝ զբոսաշրջության զարգացման եւ դրամաշնորհային տարբեր ծրագրերի ներգրավման մասին։ .
«Բազմազգ Վրաստանի» ղեկավար Առնոլդ Ստեֆանիանին հյուրերին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ նախագծերն ու մունիցիպալիտետներում գործունեության արդյունքները։ Վերջում նա շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ Վրաստանում Լիտվայի դեսպան պարոն Էնդրյուս Կալինդրային, Վրաստանում Լատվիայի դեսպան տիկին Էդիթ Մեդնիին, Վրաստանում Էստոնիայի դեսպան տիկին Լիինա Կալիուրանդին, ինչպես նաեւ Վրաստանում Դանիայի դեսպան տիկին Աննին Թոֆթ Սորենսենին եւ Վրաստանում Նորվեգիայի դեսպանի պաշտոնակատար պարոն Մարկո Սոլդիկին աջակցության եւ համագործակցության համար: