Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը հայտարարում է մասնավոր եւ հանրային հատվածների միջեւ գործընկերության միջոցով գյուղական շարժունակության աջակցության դրամաշնորհային մրցույթ Ախալքալաքիի եւ Թեթրիծղարոյի մունիցիպալիտետներում։
Գյուղական շարժունակությունը նախատեսում է ելնելով տարածաշրջանի յուրահատկությունից, մարդկանց հանրային եւ անհատական տրանսպորտով տեղափոխման ցանցի/ձեւերի զարգացում, ինչը իր հերթին միմյանց հետ կկապակցի գյուղական եւ քաղաքային միջավայրերն ու կդյուրացնի մարդկանց տեղափոխությունը զբաղվածության եւ այլ տեսակի կարիքների հաշվառմամբ։
Առաջնահերթությունը տրվում է նախագծային այն հայտերին, որոնք.
ա) կենտրոնացած են խոցելի խմբերին, օրինակ կանանց,
բ) հիմնվել է շարժունակության տեսանկյունից տեղերում առկա հիմնախնդիրների եւ մարտահրավերների հետազոտության ու վերլուծության համար,
գ) ներառնում է առկա հիմնախնդիրների կայուն եւ բազմակողմանի համագործակցության (այդ թվում մասնավոր եւ հանրային հատվածների միջեւ) ձեւեր ու հնարավորություններ։
Ֆինանսական աջակցության նվազագույն եւ առավելագույն գումարը կազմում է 10 000 – 20 000 ԱՄՆ դոլար, նախագծի տեւողությունը չպետք է գերազանցի 5 ամիսը։
Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակական կազմակերպությունները, նաեւ տեղական այն գործուն խմբերը (LAG) եւ տեղական համայնքային խմբերը (AMAG), որոնք հիմնադրվել են Էնպարդի (ENPARD) ծրագրի շրջանակներում։
Նախագծային հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2022 թվականի փետրվարի 11-ն է։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել https://procurement-notices.undp.org/view_notice.cfm?notice_id=87153 կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք