«Եվրոպայի հիմնադրամը» Վրաստանում գրանցված եւ գործող քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՔՀԿ) հրավիրում է 2022 թվականի հուվարի 18-ից մինչեւ 2022 թվականի փետրվարի 18-ը ներառյալ ներկայացնել նախնական կամ լրիվ նախագծային հայտ հիմնադրամի Բաց դռան դրամաշնորհային ծրագրի դրամաշնորհի ստացման համար։ Բաց դռան դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ները սույն ժամկետի սպառումից հետո էլ կունենան հիմնադրամին հայտ ներկայացնելու հնարավորություն։
Բաց դռան դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ
Բաց դռան դրամաշնորհային ծրագիրը քաղաքացիական հասարակական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում բացահայտել հասարակության առջեւ առկա սուր հիմնախնդիրներն եւ դրանց կարգավորման նորարարական ուղիները։ Բաց դռան դրամաշնորհային ծրագրի միջոցով հիմնադրամը մշտապես պատրաստ է ընդունել նախագծային առաջարկություններ։ Ծրագիրը արդյունավետ միջոց է նոր, նորարարական եւ պիլոտային ծրագրերի աջակցության համար։
Բաց դռան ծրագիրը բաց է բոլոր տեսակի հասարակական կազմակերպությունների եւ նրանց նախագծերի համար, որոնք նպաստում են հասարակության ներգրավման ուժեղացմանն եւ, միաժամանակ, նախագիծը հստակորեն պետք է ցուցադրի տեղում առկա կոնկրետ հիմնախնդիրների կարգավորման իրատեսական ուղիներն ու հուսալի տվյալներով հաստատի այդ հիմնախնդիրների առաջնահերթությունը։ Միաժամանակ, նախագծի մեթոդաբանությունը հստակորեն պետք է ներկայացնի քաղաքացիական լայն ներգրավումը հիմնախնդիրների բացահայտման եւ կարգավորման ուղիների որոնումներում, քաղաքացիական շահերի պաշտպանության եւ փոփոխությունների իրականացման գործում։ Նախագիծը տեղական կամ/եւ երկրի մակարդակով պետք է հանգեցնի նշանակալի սոցիալական, քաղաքական, տնտեսական փոփոխությունների։
Նախագծային առաջարկությունները կքննարկվի «Եվրոպայի հիմնադրամի» խորհրդականների խորհրդի կողմից։ Դրամաշնորհի հանձնման վերաբերյալ վերջնական որոշումը ընդունում է հիմնադրամը։ Քննարկման գործընթացում, հայտի ներկայացումից հետո, մեկ ամսվա ընթացքում, հնարավոր է հիմնադրամը հայցորդից պահանջի ներկայացնել լրացուցիչ տեղեկատվության։
Ընտրության առաջնահերթությունները
Նախագծային հայտերի գնահատման համար «Եվրոպայի հիմնադրամը» կղեկավարվի հետեւյալ չափորոշիչներով.
** Բաց դռան դրամաշնորհային ծրագրի նպատակներին եւ պայմաններին համապատասխանությունը։
** Նախագծի մեթոդաբանության արդյունավետությունը, այդ թվում նորարարական, արդյունքին կողմնորոշված եւ իրականացվելիք գործողության ծրագրի առկայությունը, որը ուղղված է տեղի քաղաքացիների ակտիվ ներգրավմանը՝ հիմնախնդիրների բացահայտման եւ կարգավորման ուղիների որոնման գործընթացում։
** Սպասվելիք արդյունքների մասշտաբները։
** Նշյալ նպատակին հասնելու գործընթացում շահագրգռված տարբեր կողմերի ներգրավոումը։
** Ռիսկի գործոնների վերլուծությունն եւ դրանց նվազացման արդյունավետ ծրագիրը։
** Գենդերային եւ փոքրամասնությունների հետ կապված հարցերի վերլուծությունը, նախագծի գործունեության եւ որոշումների ընդունման գործում կանանց եւ տղամարդկանց, նաեւ փոքրամասնությունների տարբեր խմբերի ներկայացուցիչների հավասար ներգրավումն եւ նախագծի արդյունքների հաշվով նրանց հավասար մասնակցության փաստավորումը։
** Կազմակերպության համապատասխան փորձը, ինչը նախատեսում է ա) իրականացնող թիմի կամ/եւ հրավիրված փորձագետների որոկավորումը, բ) կոնկրետ ոլորտում նախագծերի իրականացման նախորդ փորձը եւ գ) դրամաշնորհի կառավարումը։
** Բյուջեի ծախսումների արդյունավետությունը։
** Նախագծի կայունությունը (նախագծի իրականացման հետ կապված գործունեության եւ հետեւանքների ուղղությամբ)։
Հայցորդները «Եվրոպայի հիմնադրամին» նախօրոք կամ լրիվ նախագծային հայտը պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստի հետեւյալ հասցեով. info@epfound.ge (խնդրում ենք հայտի վերնագրում նշել Open Door Grantmaking)։
«Եվրոպայի հիմնադրամի» հասցեն է՝ Կավսաձեի փ. 3, 2-րդ հարկ, հեռ/ֆաքս (+995 32) 225 39 42/43։ Կոնտակտային անձը՝ Նինո Ստավրիդի, ծրագրի մենեջեր. nstavridi@epfound.ge
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել https://www.jobs.ge/ge/?view=jobs&id=349616https://www.jobs.ge/ge/?view=jobs&id=349616
կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք