Մրցույթին մասնակցելու նպատակով մասնակիցները պետք է անցկացնեն հետազոտություն եւ իրականացնեն գաղափարների շնորհանդես գյուղատնտեսության ու պարենամթերքի համակարգի ոլորտներում։
Հետազոտության առաջնահերթային ուղղություններն են (առարկան¤.
* Հումքը, որն ստացվում է գյուղատնտեսական աղբյուրներից (չվերամշակված¤։
* Կենսատեխնոլոգիաները գյուղատնտեսության ոլորտում։
* Սերմացուի մատուցման շղթան։
* Նոր, ոչ ավանդական կերերը։
* Պարենի վերամշակումը։
* Լոջիստիկ սպասարկումն եւ համակարգերը։
* Թվային տեխնոլոգիաներն ու ցուցանիշների վրա հիմնված որոշումների ընդունման համակարգը։
* Ֆինանսական սպասարկումները։
* Սոցիալական նորարարությունները։
* Շրջանառու էկոնոմիկա։
Մրցույթի շրջանակներում կտրվի երկու դրամաշնորհ / դրամական մրցանակ երկու լավագույն նորարարական հետազոտության հեղինակներին։ Մրցանակի գումարը կազմում է 5 000 ԱՄՆ դոլար։ Մրցույթին մասնակցելլու համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-նն է։
Մանրամասն տեղեկատվության ստացման համար խնդրում ենք բացել
https://www.eatgrowsave.org/agrobiodiversity-innovation-challenge
կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոններին», ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթին մասնակցել ցանկացողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն.
Ախալքալաքի. Չարենցի փ. N18/1
Նինոծմինդա. Պուշկինի փ.N 49ա
Մառնեուլի. Գամսախոււրդիայի փ.N 4
Գարդաբանի. Լեսելիձեի փ 1 թաղամաս, 1 մասնաշենք