Նոյեմբերի 26-ին Սերեկիի Ախալքալաքիի գրասենյակում ֆերմերների եւ անասնապահության ոլորտով շահագրգռված անձանց համար անցկացվեց սեմինա։ Ունկնդիրները մանրամասն տեղեկատվոււթյուն ստացան կաթնարտադրության ու անասնապահության հետ կապված, դոնորների կողմից իրականացվող նախագծերի ու դրամաշնորհների վերաբերյալ։ Միաժամանակ, ոլորտի զարգացման, արդիականացման եւ շուկայի մատչելիության մեծացման կապակցությամբ լսեցին հրավիրված փորձագետների հայացակետերը։ Սեմինարի ունկնդիրները ներկայացնում էին Ախալքալաքիի մունիցիպալիտետի կազմում գտնվող գյուղերի գործարարներին։ Ներկաների միջեւ ծավալված զրույցներում առանձնացվեցին այն հիմնախնդիրները, որոնց կարգավորումը ոլորտի զարգացման համար անհրաժեշտություն է։ Դրանց թվում անասունների խնամքի եւ սնուցման, նաեւ կաթնամթերքների վերամշակման ու ժամանակակից շուկայական պահանջներին համապատասխանեցման հարցերը։
խորհուրդ է տրվում
Դրամաշնորհային մրցույթի առաջնահերթային ոլորտներն են. Աջակցություն գյուղի զարգացմանը. աջակցություն...
Վրաստանի նորարարությունների եւ տեխնոլոգիաների գործակալությունըտարբեր տարածաշրջաններում, այդ թվում Սամցխե-Ջավախեթիում,...
Միավորված ազգերի կազմակերպության Վրաստանի ասոցիացիան (UNA-Georgia) USAID-ի «Միասնություն բազմերանգության...